Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք. Մասիս, Մ. Հերացու փողոց 5 մանկապարտեզ, շենքի կադաստրային ծածկագիրը՝ 03-003-0107-0111-001, մակերեսը՝ 1160.7 քմ, նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ մանկապարտեզի շենք, օգտագործման իրավունքով տրամադրել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2․Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 15-ի ,,ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀՈԱԿ-ՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ԱՆԺԱՄԿԵՏ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N83-Ա որոշումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 18-ից։ |