Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել Մասիս համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող` ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, Նոր Խարբերդ, Երևան- Արտաշատ խճուղի 4 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0.02872 հա հողամասը/ ծածկագիր՝ 03-070-0655-0006 / 50 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ:
2.Մեկնարկային գին սահմանել 200000/ երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ: