Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 10-րդ հոդվածի 11-րդ կետով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 330-Լ և N 331-Լ որոշումները, ընդառաջելով Մասիս համայնքի Գեղանիստ գյուղի բնակիչների դիմում-խնդրանքին /մտից մատյանի թիվ 15760, 16321/ սոցիալական կարիքները հոգալու համար, որոշում եմ.
1.Մանվել Օնիկի Հակոբյանին/Մասիս համայնք գ.Գեղանիստ 1 փ 85 տ/ 50 000 դրամ,
2.Աննա Վասիլիի Խեչումյանին/Մասիս համայնք գ.Գեղանիստ 37 փ 28 տն/100 000 դրամ։