Ղեկավարվելով ,,Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ստեղծել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Դաշտավան գյուղի մսուր-մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
2.Սահմանել, որ ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Դաշտավան գյուղի մսուր-մանկապարտեզ,,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն է.
3. Սահմանել, որ կազմակերպությունը իրավունք ունի զբաղվելու հետևյալ
ձեռնարկատիրական գործունեությամբ.
1) լրացուցիչ կրթական, մարզաառողջարարական, ճամբարներում կազմակերպվող
վճարովի ծառայություններ.
2) ստեղծել ռեսուրս-կենտրոններ՝ իրականացնել մասնագետների վերապատրաստման,
խորհրդատվական դասընթացներ, վարել ծնողական կրթությանը միտված դասընթացներ և
ծրագրեր.
3) կազմակերպել երեխայի տնային ուսուցում, դաստիարակություն և խնամք.
4) կազմակերպել ճկուն ռեժիմով երեխային սպասարկելու ծառայություններ.
5) կազմակերպել սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում և խնամք
4.Հաստատել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Դաշտավան գյուղի մսուր-մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:
5. Սույն որոշումն ուժ մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: |