Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 97-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N731-Ն, N912-Ն որոշումներով, հաշվի առնելով, որ ինքնակամ շինության հաշվառման փաստը հավաստվում է 2023BJQ7ES ծածկագրով և առաջնորդվելով Մասիս համայնքի գլխավոր հատակագծով` որոշում եմ.
1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ կառուցապատման հողամասի վրա (ծածկագիր՝ 03-003-0074-0006) Արմեն Համլետի Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը (ընդհանուր 24․76 քմ արտաքին մակերեսով), որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չի հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել համայնքային սեփականություն,օրինական, հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի և հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս, 3-րդ թաղամաս, 7/28 հողամաս:
2. Առաջարկել Արմեն Համլետի Պետրոսյանին ուղղակի վաճառքով գնելու իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,0026 հա հողամասը:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: