Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ, 16-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը, և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -149 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի պարտականությունները կատարող Ա․ Նազարեթյանի գրությունը՝ /մտից ՝ 20.07․2022թ. N 1396/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքը /Նորամարգ բնակավայրը/ ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Նորամարգ գյուղի 03-068-0338-0024 կադաստրային ծածկագրով, 5,20365հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության անջրդի վարելահող հողամասից 4․54604 հա մակերեսով հողամասի հողատեսքը փոփոխել ջրային հողերի նպատակային նշանակության ջրային օբյեկտների գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու նպատակով։
|