Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է
1.Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի N 225-Ա որոշման 19-րդ հավելվածի 2-րդ կետի 4-րդ տողի ,,Հաստիքային միավոր,, սյունակում գրված ,,0.5,, թիվը փոխարինել ,,1,, թվով և ,,Ընդամենը,, տողի ,,Հաստիքային միավոր,, սյունակում գրված ,,18.3,, թիվը փոխարինել ,,18.8,, թվով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 01-ից։