Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Մարինե Ավետիսյանի կողմից ներկայացված հայտը (278594)․ որոշում եմ՝
1․Մարինե Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Դարբնիկ Անդրանիկի փողոց 17 հասցեում տալ բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն։
2․Մարինե Ավետիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարինե Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: