Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Աէլիտա Յուրիի Խաչատուրյանի դիմումը /մտից՝ 19.05.2023թ. թիվ 6571/, Սիփանիկ համայնքի և Աէլիտա Յուրիի Խաչատուրյանի միջև 20.08.2020թվականին կնքված թիվ գ/մ 1727/ վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Սիփանիկ բնակավայրի 03-085-0027-0035 ծածկագիրը կրող 2 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Աէլիտա Յուրիի Խաչատուրյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում գտնվող 03-085-0027-0035 ծածկագրով 2,0 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը / վկայական N 09082023-03-0001/, թույլատրել տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով 1 հա-ը 245000 դրամ՝ ընդհանուր 490000 ՀՀ դրամ, գնման նախապատվության իրավունքով, մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել Աէլիտա Յուրիի Խաչատուրյանին: |