Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Հրանտ Գուլանյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 18.02.2022թ. N 529/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Հրանտ Մաքսիմի Գուլանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի Ռանչպար գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի՝ 4.51 հա հողամասի /ծածկագիր՝ 03-081-0161-0001/ ձկնաբուծարան հիմնելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |