Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ոսկան Հակոբի Առաքելյանին /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Արբաթ, Վ․Հակոբյանի փող․, 65 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 04.04.2025թ. N 2108 ծանուցումն ու 27․03․2025թ․ դրությամբ տեղեկանքները, փոստային անդորրագիրը վերադարձվել է <<չպահանջված>> նշումով, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողով»-ի առաջարկը /04.07.2025թ. արձանագրություն N244/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Ոսկան Հակոբի Առաքելյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-017-0028-0016/ 2023-2024թթ․ համար՝ 15․368 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 12․681 ՀՀ դրամ, տույժը՝ 2․687 ՀՀ դրամ 900435003810 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-017-0103-0020/ 2023-2024թթ․ համար՝ 21․410 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 17․500 ՀՀ դրամ, տույժը՝ 3․910 ՀՀ դրամ 900435003810 հաշվեհամարին և անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-017-0008-0015/ 2023-2024թթ․ համար՝ 15․969 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 13․194 ՀՀ դրամ, տույժը՝ 2․775 ՀՀ դրամ 900435003810 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: