Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 243276 ծածկագիր՝ 03252PRBVLVH, ծածկագիր՝ 03252QSYYF2K և ընդառաջելով Վարդգես Վարազդատի Մալխասյանի խնդրանքին՝ /մտից՝ 09.06.2025թ. թիվ 6171/ որոշում եմ․
1․Վարդգես Վարազդատի Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը /ծածկագիր՝ 03-082-0020-0005/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Բաժանվող մաս 1․ 0,09477 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Սայաթ-Նովա, Զորավար Անդրանիկի փողոց, 13 բնակելի տուն։
բ/ Առանձնացվող մաս 2․ 0,045 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Սայաթ-Նովա, Զորավար Անդրանիկի փողոց, 13/1 հողամաս։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։