Ղեկավարվելով <<Տեղական ինքանակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ՝ Տիգրան Բաբախանյանի 16․12․2024 թվականի թիվ 21277 զեկուցագիրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի կենտրոնական գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափը համաձայն կից թիվ 1 հավելվածի։
2․Ուժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 225-Ա որոշման 3-րդ կետը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։