Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Ալի Բրոյանի կողմից ներկայացված հայտը (331916)․ որոշում եմ՝
1․Ալի Բրոյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Գեղանիստ 25 փողոց 20 հասցեում տալ բնակելի տան և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Ալի Բրոյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալի Բրոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: