Այսօր: Երկուշաբթի, 15 Հուլիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 245-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
,,ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՇՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝

1.Ստեղծել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Դաշտավան գյուղի մսուր-մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

2.Սահմանել, որ  ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Դաշտավան գյուղի մսուր-մանկապարտեզ,,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության  առարկան ու նպատակն է.

1)Հաստատության գործունեության առարկան յուրաքանչյուր սանի կրթության կազմակերպումն է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու միջոցով։

2)Հաստատության գործունեության նպատակը յուրաքանչյուր սանի, այդ թվում՝ կրթության և զարգացմ անառանձնահատուկ պայմանների կարիքունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության ևնախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է։

3)Հաստատության կրթական գործունեությունն իրականացվում է ի շահ անհատի, հասարակության և պետության:

4)Հաստատությունը, համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ, ապահովում է հաստատությունում ընդգրկված սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքըմայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյականգեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ծանոթացումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

5)Հաստատության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, ներառականությանազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:

6)Հաստատությունն իր գործունեությունն իրականացնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրությամբ:

7)Հաստատության կրթական ծրագրերի ապահովման միջոցառումներում և ծառայություններում, որպես անբաժանելի մաս կարող են ներառվել՝

ա) հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.

բ) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

գ) սաների խնամքի, առողջության և անվտանգության պահպանման միջոցառումները` պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.

դ) սաների սննդի կազմակերպումը՝ պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.

ե) սաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները։

3. Հաստատությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) լրացուցիչ կրթական, մարզաառողջարարական, ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ.

2) ստեղծել ռեսուրս-կենտրոններ՝ իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, վարելծնողական կրթությանը միտված դասընթացներ և ծրագրեր.

3) կազմակերպել երեխայի տնային ուսուցում, դաստիարակություն և խնամք.

4) կազմակերպել ճկուն ռեժիմով երեխային սպասարկելու ծառայություններ.

5) կազմակերպել սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում և խնամք։

4.Հաստատել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Դաշտավան գյուղի մսուր-մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 19-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(299.75 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner