Այսօր: Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 228
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 177-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Մուշեղ Լուկաշենի Եփրեմյանի դիմումը /մտից՝ 2.11.2022թ. թիվ 5663/,  Սայաթ Նովա համայնքի ղեկավարի և Մուշեղ Լուկաշենի Եփրեմյանի միջև 21.05.2013 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը  և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Սայաթ Նովա բնակավայրի 03-082-0359-0008 ծածկագիրը կրող 0,4 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․

Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Մուշեղ Լուկաշենի Եփրեմյանի կողմից վարձակալած՝  Մասիս համայնքի  Սայաթ Նովա բնակավայրում գտնվող 03-082-0359-0008 ծածկագրով 0,4 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը / վկայական N 06072023-03-0058/,  թույլատրել տվյալ պահին գործող հողի կադաստրային  արժեքով 1 հա-ը 992500 դրամ՝ ընդհանուր  397000 ՀՀ դրամ,  գնման նախապատվության իրավունքով, մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել Մուշեղ Լուկաշենի Եփրեմյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Արմինա Մելոյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner