Ղեկավարվելով ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով այն, որ Մասիս համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 29-ի N8611-Ա և Մասիս համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 03-ի N441-Ա որոշումներով պահանջվող փոխադրամիջոցի գույքահարկի գումարը ամբողջությամբ վճարված է /հիմք՝ Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 11․07․2025թ․ տրված տեղեկանքը/ որոշում եմ.
1.Միլենա Լևոնի Հովհաննիսյանի /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Այնթապ, 3 փող․, 25 տ․/ փոխադրամիջոցի գույքահարկի գումարը գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կարճել: