Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 26-ի N02-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներով՝ որոշում եմ․
1.2025 թվականի հունվարի 10-ին անցկացնել մրցույթ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Խաչփար գյուղի «Ծիծեռնակ» մսուր- մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
2. Մրցույթի անցկացման մասին գրավոր տեղեկացնել մարզպետի աշխատակազմին և պետական լիազոր մարմնին։
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմին ապահովել մրցույթի անցկացման հայտարարության հրապարակումը՝ օրենքով սահմանված կարգով։