Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Վարուժան Գևորգյանի դիմումը՝ /մտից ՝ 07.03.2022թ. N 770/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի բնակիչ Վարուժան Հայկարամի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 03-028-0113-0011 կադաստրային ծածկագիրը կրող, 0.11 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։ |