Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք Նոր Կյուրին 1-ին փողոց 13/6 հողամաս հասցեում գտնվող 0,31662 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը /պետական գրանցման վկայական N 02082024-03-0087/ նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ կրթահամալիր կառուցելու նպատակով ։
2․ Ուժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 23-ի ,, ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ,, N 234-Ա որոշումը։