Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Դավիթ Արմենի Առուստամյանի դիմումը /25.03.2024թ. մտից՝ 4297 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Խաչփար բնակավայրում գտնվող Արմեն Սուրենի Առուստամյանին, Մարինա Արամայիսի Առուստամյանին, Դավիթ Արմենի Առուստամյանին և Արուսյակ Արմենի Առուստամյանին սեփականության իրավունքով պատկանող 03-050-0109-0004 կադաստրային ծածկագիրը կրող, 0.30 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամաս կառուցելու նպատակով։ |