Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Հրանտ Ռաֆայելի Սարգսյանի դիմումը /մտից ՝ 05.05.2023թ. թիվ 5936 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Հերացու փողոց 12/31-1 հողամաս հասցեում գտնվող 0,00155 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0108-0150, սեփականության իրավունքի վկայական N 09032023-03-0029/, որը սահմանակից է Հրանտ Ռաֆայելի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0108-0134/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Հրանտ Ռաֆայելի Սարգսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 103277 ՀՀ դրամ, կադաստրային արժեքի 150 %- ով 1 քմ-ի արժեքը 6663 ՀՀ դրամ: