01.07.24
ՄԵՐ ՄԱՐԶԻԿԸ` ՊԱՏՎԱՎՈՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
|
Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, մասիսցի Մարտին Սահակյանը հաջողությամբ հանդես եկավ և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Շնորհավորում ենք, մաղթում նոր հաղթանակներ։
|
|
01.07.24
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՓՈՂՈՑԸ. ԱՐԳԱՎԱՆԴ
|
Մասիս համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Օրերս ավարտվեց նաև Արգավանդ բնակավայրի Օդանավակայանի փողոցի ասֆալտապատումը: Այսօր համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներն այցելեցին Արգավանդ՝ տեղում տեսնելու և գնահատելու կատարված աշխատանքը: Ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արգավանդ բնակավայրում ասֆալտապատվել է մոտ 1393մ երկարությամբ ճանապարհահատված: Սպասեք նոր ծրագրերի:
|
|
30.06.24
ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԲԱԹՈՒՄԻ
|
Այսօր Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մասիսի նոր սերունդ» և «Սիրոն» թատերախմբերը /գեղ. ղեկավար՝ Արշակ Ղազարյան/ ուղևորվեցին Վրաստանի հանրապետության Բաթումի քաղաք` մասնակցելու «Wonderland» միջազգային մշակութային մրցույթ-փառատոնին։ Բարի ճանապարհ և հաղթական վերադարձ:
|
|
29.06.24
ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿ` ՆԻԶԱՄԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Մասիս համայնքի Նիզամի բնակավայրում իրականություն դարձավ ևս մեկ ծրագիր։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը Մասիսի համայնքապետարանի հետ համատեղ Նիզամի բնակավայրում կառուցել է նոր մարզահրապարակ, որը հնարավորություն կտա բնակիչներին առողջ ապրելակերպ վարել և մարզվել բացօթյա մարզահրապարակում։ Սպասեք նոր ծրագրերի։
|
|
27.06.24
ԲԱԿԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ՝ ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Կարևորելով բնակավայրերի համաչափ զարգացման սկզբունքը՝ համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են իրականացվել մի շարք ծրագրեր: Ներկայում բարեկարգվում են Նոր Խարբերդ բնակավայրի 1-ին փողոց 2-րդ և 3-րդ շենքերի բակերը: Ծրագիրն իրագործվում է համայնքային միջոցներով: Սպասեք նոր ծրագրերի:
|
|
27.06.24
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
|
Հարգելի բնակիչներ, Վաղը՝ ժամը 08:00-ից «Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից Մասիս քաղաքում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ: Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք փակ պահել պատուհաններն ու դռները:
|
|
25.06.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Այսօր Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական հանդիպում-խորհրդակցությունը՝ բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Կոստանյանը, Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ: Համայնքապետի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը խոսեց ընթացիկ որոշ աշխատանքների մասին՝ ի մասնավորի շեշտադրելով հավաքագրումների ընթացքը և արձանագրված ցուցանիշները: Հանդիպման ընթացքում Ն. Հակոբյանը պատասխանեց հնչեցված հարցերին, տրվեցին հանձնարարականներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |