ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մասիս քաղաքի՝ որպես առանձին բնակավայրի մասին առաջին հիշատակությունը կապվում է երկաթուղային կիսակայարան Ուլուխանլուի հետ, որը դարասկզբին բնակեցված է եղել մասամբ հայ և ռուս երկաթուղայինների ընտանիքներով, իսկ մեծամասամբ թուրքական կիսաքոչվոր բնակիչներով: Գյուղի, ապա ավանի կարգավիճակ ունեցող բնակավայրը՝ որպես ինքնուրույն վարչական միավորի շրջկենտրոն, առաջին անգամ հանդես է եկել 1937 թվականի դեկտեմբերի մեկին: Նոր կազմավորված շրջանը, որի բնակչության գերակշիռ մասը կազմել են վերջին հարյուրամյակում ներթափանցած թուրքերը, կոչվել է Զանգիբասարի շրջան: Այն լուծարվել է 1953 թ-ի մարտին, որից հետո բնակավայրը՝ Հրազդան անունով, մաս է կազմել Երևանի Շահումյան շրջանի: 1969 թվականի հունվարի 14-ին Արտաշատի, Էջմիածնի և Երևան քաղաքի Լենինյան ու Շահումյան շրջանների տարածքներից կազմավորվել է նոր՝ Մասիսի շրջան: Նորաստեղծ շրջանի կենտրոն է դարձել վերանվանված Հրազդան ավանը՝ կրելով Մասիս անունը: 1996 թվականի ապրիլին` 27 տարվա վաղեմություն ունեցող Մասիսի շրջանը Արարատի և Արտաշատի շրջանների հետ մտավ նոր, ավելի խոշոր վարչատարածքային միավորի մեջ՝ կազմելով Արարատի մարզը:
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով 07.11.1995 թվականին Մասիս ավանը ստացել է քաղաքի կարգավիճակ:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Մասիս քաղաքը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում՝ Հրազդան գետի ստորին հոսանքի ձախ ափին: Հյուսիսից սահմանակից է Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, արևմուտքից՝ Սայաթ-Նովա, հարավից՝ Նորամարգ, արևելքից՝ Մարմարաշեն, Նոր Կյուրին համայնքներին: Մարզկենտրոն Արտաշատից գտնվում է 20կմ դեպի արևմուտք, իսկ քաղաքամայր Երևանից՝ 17կմ դեպի հարավ: Մասիսը զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք: Վաթսունական թվականների վերջերից սկսած՝ քսան տարվա ընթացքում Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի և զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք է բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
300-350
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
4-ից -200 C
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
30-320 C
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
-
0801
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
92
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
21
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Քաղաքային աղբավայրի
առկայություն
ՀՀ կառավարության կամ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
90
36
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Քաղաքային աղբավայրի առկայություն
Երկրորդական փողոցների ասֆալտապատում
Facebook
Location on Google Maps
YouTube
masiscity.am