Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 22-ի N 101-Ա որոշման 1-ին կետում գրառված «2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 337-Ա» բառերն ու թվերը փոխարինել «2024 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 361-Ա» բառերով ու թվերով։ |