Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 179-Ն
 

Զեկ. ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածով և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 11-րդ, 35-րդ և 55-րդ հոդվածներով ` 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 

1.                 Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2.                 Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման կարիքների գնահատման չափորոշիչները՝ համաձայն հավելված 2-ի։

3.                 Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ավագանու հաստատմանը ներկայացնել սույն որոշումից բխող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի  ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N370-Ն որոշման 3-րդ և 4-րդ հավելվածների համապատասխան հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին ավագանու որոշման նախագիծը:

 4.                 Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ                       
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.06 Մբ) հիմնավորում
(4.76 Մբ) Հավելված 1 կարգը
(7.80 Մբ) Հավելված 2 չափորոշիչներ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner