Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Հակոբ Վահրադյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Մասիս, գյուղ Հովտաշատ Ա․ Խաչատրյան փողոց, 9/1 հասցեում գտնվող ջերմոցը (մակերեսը 790,9 քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0916 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-054-0024-0081) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Հակոբ Սեդրակի Վահրադյանին:
2․ Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 1913000 (մեկ միլիոն ինը հարյուր երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1119000 (մեկ միլիոն հարյուր տասնինը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |