Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ,,Արխիվային գործի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Մասիսի համայնքապետարանի համայնքային սեփականություն համարվող՝ նախկին Մասիս քաղաքային համայնքի 2015-2019 թվականների արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը փոխանցել պետական սեփականության՝ Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվի Մասիսի ներկայացուցչությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։
|