Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, համաձայն «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի` «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 816-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշումը, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի կողմից կայացվել է որոշում.
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի վարչական սահմաններում <<ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔ – ԱՅՆԹԱՊ ԳՅՈՒՂ ԹԻՎ 02>> ներհամայնքային երթուղին սպասարկելու իրավունքի ժամանակավոր հատկացման համար կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր ընտրելու նպատակով հայտարարել մրցույթ:
2․Հաստատել մրցույթի հայտարարության տեքստը համաձայն հավելվածի և հրապարակել ս/թ հոկտեմբերի 22-ին։
3․Մրցույթի անցկացման օր նշանակել 2024 թվականի հոկտեմբերի 29-ը:
4․ Հրապարակել <<ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔ –ԱՅՆԹԱՊ ԳՅՈՒՂ ԹԻՎ 02>> ներհամայնքային երթուղիների չվացուցակը համայնքի ղեկավարի 02 օգոստոսի 2024 թվականի թիվ 5851-Ա որոշման N 1 հավելվածի համաձայն։
5․ Մրցութային հանձնաժողովի նախագահին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել մրցույթի անցկացման աշխատանքները:
Մանրամասները՝ կից: