ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող 0.32455 հա հողամասերի բաց աճուրդ-վաճառք 5 լոտով։ Աճուրդը տեղի կունենա Մասիսի համայնքապետարանի շենքում (Կենտրոնական հրապարակ թիվ 4 հասցեում) 2024 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին։
Վաճառվում են՝
ա ) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս
Լոտ 1. Մասիս համայնք, գ․ Արբաթ 17-րդ փողոց թիվ 40
ծածկագիր՝ 03-017-0132-0020 – 0.10359 հա, 2991680 դրամ մեկնարկային գնով։
բ) բնակավայրերի խառը կառուցապատման հողամասեր
Լոտ 2. Մասիս համայնք, ք․ Մասիս, Նոր թաղամաս, 4-րդ փողոց, թիվ 13
ծածկագիր՝ 03-003-0137-0659– 0,0521 հա, 2314282 դրամ մեկնարկային գնով։
Լոտ 3. Մասիս համայնք, ք․ Մասիս Նոր թաղամաս 4-րդ փողոց թիվ 11
ծածկագիր՝ 03-003-0137-0727– 0.01666 հա, 740038 դրամ մեկնարկային գնով։
գ) բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս
Լոտ 4. Մասիս համայնք, գյուղ Նորամարգ 17-րդ փողոց թիվ 39/1
ծածկագիր՝ 03-068-0019-0013– 0.00199 հա, 23642 դրամ մեկնարկային գնով։
դ) գյուղատնտեսական նշանակության հողամաս
Լոտ 5․ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ
ծածկագիր՝ 03-070-0210-0060 – 0,15021 հա, 109660 դրամ մեկնարկային գնով։
Մասնակցության վճարը՝ 20000 դրամ, նախավճարը՝ մեկնարկային գնի 50%-ը, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ը։ Հաղթողին տրամադրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք։
Լոտերի նկատմամբ սահմանափակումներ չկան։ Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ՝ մինչև
28-ը մարտի։
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել համայնքապետարան՝ աճուրդային հանձնաժողովին (հեռ․ 023643040)։
Էլեկտրոնային փոստ՝ masis.ararat@mta.gov.am