Մրցույթ <<ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ գյուղի <<Մանուշակ>> մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի (0,5 դրույքաչափ) և ֆիզկուլտուրայի հրահանգչի (0,5դրույքաչափ) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4)աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերի բնօրինակները համեմատվում են պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձվում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1.թեստավորում
2.հարցազրույց
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Դիմումների ընդունվում են՝ 07․12․2023 թվականից մինչև 05․01․2024 թվականը ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ին:
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ. Գեղանիստ, 1-ին թիվ 30
Հեռ․ +37494970327
Էլ.փոստի հասցե՝ geghanistmank-manushak@mail.ru