ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,0275 հա հողատարածքի կանաչապատման և բարեկարգման նպատակով, գյուղատնտեսական նշանակության 0,11119 հա արոտավայրի և գյուղատնտեսական նշանակության 14,16198 հա այլ հողատեսքի վարձակալությամբ տրամադրման համար բաց մրցույթ, որը տեղի կունենա Մասիսի համայնքապետարանի շենքում /կենտրոնական հրապարակ թիվ 4 հասցեում/ 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 11։00-ին։
Մրցույթի են դրվում հետևյալ հասցեներում գտնվող հողատարածքները՝
- Մասիս համայնք, Մասիս ք., Գ. Նժդեհի փողոց թիվ 24/24
ծածկագիր՝ 03-003-0138-0421 – 0,0275 հա, 100000 դրամ մեկնարկային գնով,
- Մասիս համայնք, գյուղ Նորամարգ
ծածկագիր՝ 03-068-0322-0003 - 0,11119 հա 1 քմ-ը 5,75 դրամ մեկնարկային գնով,
- Մասիս համայնք, գյուղ Սիս
ծածկագիր՝ 03-083-0120-0020 – 14,11348 հա, 243458 դրամ մեկնարկային գնով
- Մասիս համայնք, ք. Մասիս
ծածկագիր՝ 03-003-0720-0009 – 0,0485 հա, 2789 դրամ մեկնարկային գնով:
Մասնակցության վճարը՝ 20.000 դրամ, նախավճարը՝ մեկնարկային գնի 5%, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ը: Մրցույթի անցկացման կարգի ու մասնակցության, ձևակերպման մասին, դիմել համայնքապետարանի մրցութային հանձնաժողովին /հեռ. (0236)4-30-40/:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օվանից 3 աշխատանքային օր առաջ՝ մինչև 20-ը դեկտեմբերի։
Էլ․ փոստ՝ masis.ararat@mta.gov.am