ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի
Մասիս քաղաքի Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
* Մրցույթը կկայանա 2023 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Մասիսի համայնքապետարանի շենքում/ ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ 4 /։
* Դիմումները ներկայացնել Մասիսի համայնքապետարանի վարչական շենք, հասցե՝ Կենտրոնական հրապարակ թիվ 4, 4-րդ հարկ, 415 աշխատասենյակ, քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն: Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 1- ը ներառյալ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
Դիմում.
Մեկ լուսանկար 3x4 չափսի.
Քաղվածք աշխատանքային գրքույկի կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
Ինքնակենսագրություն.
Անձնագիր, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
Տեղեկանք մշտական բնակության վայրից.
Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ, անձը հաստատող փաստաթղթով:
Սահմանված պահանջներն են`
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
բարձրագույն կրթություն,
համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,
օրենքով նախատեսված պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրություն, Կրթության մասին ՀՀ օրենք և այլն),
տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացությունը: