Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՐՑՈՒՅԹ ԳԵՂԱՆԻՍՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
2024,Հոկտեմբեր 22 - Նոյեմբեր 18
ՄՐՑՈՒՅԹ ԴԱՐԱԿԵՐՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
2024,Հոկտեմբեր 22 - Նոյեմբեր 18
ՄՐՑՈՒՅԹ ՋՐԱՀՈՎԻՏԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՈՒՄ
2024,Հոկտեմբեր 21 - Նոյեմբեր 15
ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅԱՆԻՍՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
2024,Հոկտեմբեր 21 - Նոյեմբեր 15
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ
2024,Հոկտեմբեր 18 - Նոյեմբեր 12
ՄՐՑՈՒՅԹ ՀՈՎՏԱՇԱՏԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
2024,Հոկտեմբեր 17 - Նոյեմբեր 13
ՄՐՑՈՒՅԹ ԽԱՉՓԱՐԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՈՒՄ
2024,Հոկտեմբեր 17 - Նոյեմբեր 13
ՄՐՑՈՒՅԹ ԴԱՐԲՆԻԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՈՒՄ
2024,Հոկտեմբեր 17 - Նոյեմբեր 13
ՄՐՑՈՒՅԹ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
2024,Հոկտեմբեր 4 - 31
ՄՐՑՈՒՅԹ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
2024,Հոկտեմբեր 4 - 31
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ
2024,Հոկտեմբեր 4 - Նոյեմբեր 4

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄՐՑՈՒՅԹ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մասիսի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
08/11/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
28/11/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Մասիս համայնքի Արգավանդ  գյուղի «Անահիտ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը  զբաղեցնելու  համար:

 

     Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը՝

 

   ա/  իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության  ղեկավարումը,

     բ/   պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար,

    գ/ պատասխանատու է հաստատություն հաճախող սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրության սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար,

  դ/ լիազոր մարմին է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանասատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը,

  ե/ կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատամանը,

  զ/ լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական ուսումնական զարգացման ծրագիրը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանված ձևաչափի և պահանջների համաձայն,

  է/ իրականացնում է օրենքով և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ  իրեն  վերապահված  այլ  լիազորություններ։

 

      Մրցույթին  մասնակցելու  իրավունք ունի՝

   1.Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր  ունեն՝

     ա/ բարձրագույն կրթություն

     բ/  կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանված կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/,

    գ/ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։

     դ/ տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի ինացություն/ ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր/։

 

    2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝

     ա/տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

     բ/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

     գ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

     դ/աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,

     ե/ ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

      զ/ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,

   Մրցույթին  մասնակցելու իրավունք չունի, այն անձը,  ով՝

    ա/ դատական կարգով  ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ․

      բ/տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդությունների որևէ մեկով,

     գ/ օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական    ծառայություն,

     դ/ դատապարտվել  է  հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով  հանված  կամ  մարված  չէ,

    զ/ զրկվել է որոշակի  գործունեությամբ  զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել,

    է/ ներկայացրել  է  փաստաթղթեր, որոնք չեն  համապատասխանում  ՀՀ տարածքային  կառավարման  և ենթակառուցվածքների նախարարի 26 մարտի 2020 թվականի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են,

  զ/ 65 տարին լրացած քաղաքացիները։

 

      *  Մրցույթը կկայանա 2023 թվականի դեկտեմբերի  8-ին՝ ժամը 12։00-ին, Մասիսի համայնքապետարանի շենքում / ք․ Մասիս, Կենտրոնական հրապարակ 4 /։

      * Դիմումները ներկայացնել Մասիսի համայնքապետարանի վարչական շենք, հասցե՝ Կենտրոնական հրապարակ թիվ 4, 4-րդ հարկ, 415 աշխատասենյակ, քարտուղաարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:           Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի  28- ը ներառյալ։

 

 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

      Դիմում.

      Մեկ լուսանկար՝ 3x4 չափսի.

      Քաղվածք աշխատանքային գրքույկի կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

      Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/․

      Ինքնակենսագրություն.

      Անձնագիր, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

      Տեղեկանք մշտական բնակության վայրից.

      Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).

Փաստաթղթերը ներկայացնել անձամբ, անձը հաստատող փաստաթղթով:

 

 

 

 


Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ (06.06.2022)
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ
ավագանու հերթական նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner