Մրցույթ <<ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Խաչփար գյուղի <<Ծիծեռնակ>> մսուր- մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի /0,25 դրույքաչափ/ թափուր հաստիքի համար։
1.Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերի բնօրինակները համեմատվում են պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձվում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1.թեստավորում
2.հարցազրույց
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.10.2023թ.-27.11.2023թ.ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա 30.11.2023թ.-ին` ժամը 11։00–ին:
ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ.Խաչփար, 5-րդ փ․17շ․
Հեռ. 094441533 Օքսաննա Գզիրյան
Էլ․փոստի հասցե` xachpar.mankapartez@mail.ru