ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշենի Մարմարիկ մ/մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հոգեբանի(0,5դրույքաչափ) և պարուսույցի(0,5դրույքաչափ) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայությանդեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8)Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերի բնօրինակները համեմատվում են պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձվում:
Մրցույթը անցկացվում է երկու փուլով՝
1.թեստավորում
2.հարցազրույց
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձ հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր՝ ժամը 09:00-17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումները ընդունվում են 13.01.2023թ-ից, վերջնաժամկետը՝ 09.02.2023թ. ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա 16.02.2023թ.-ին՝ ժամը 11:00-ին:
ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Մարմարաշեն, Երևան–Արտաշատ խճ.63
Հեռ. 077-375-380 Հակոբյան Լիա
Էլ. փոստ.hakobyan55.55@mail.ru