Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 248
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Չորեքշաբթի, 15 Մարտի 2023թ.
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՄԱՀԸ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ՀԵՐՈՍ
Այսօր անմահ Հերոս Աշոտ Միհրանի Խոմով-Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 22 տարեկան, բայց ավաղ...Աշոտը հասցրեց ապրել ընդամենը 19 տարի։ Տարիներ, որոնք ամփոփ ներկայացվեցին Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում:
Ներկաներն ակնդիրն ու ունկնդիրը դարձան Հերոսի ապրած կարճատև, բայց բովանդակալից կյանքի պատմության...
Ծնողական սիրուց ու գուրգուրանքից զրկված Աշոտին պահել ու մեծացրել է հորաքույրը՝ տալով նրան սեր ու ջերմություն, չտարբերակելով հարազատ որդիներից։
Ու Աշոտի ապրած տարիների, անցած ճանապարհի, մարտական սխրանքների մասին պատմող դրվագները հաջորդում էին իրար՝ արցունք քամելով ներկաների աչքերից...Աշոտ Խոմովը գնաց գիտակցված մահվան՝ փրկելով հարյուրավոր զինակիցների կյանքեր։
Աշոտն անմահացավ հանուն հարազատների, ընկերների, հանուն հայրենի հողի:
Հերոսի հիշատակը միշտ վառ է Մասիս համայնքում, հարազատ Սայաթ-Նովա գյուղում, ինչպես նաև հայրական բնակավայրում՝ Գառնիում:
Շնորհավորելով Հերոսի երկնային ծնունդը՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն էլ իր երախտիքի խոսքը հղեց Աշոտին ծնողական սեր տված տիկին Լուսինեին և որդեկորույս բոլոր ծնողներին։ Դ. Համբարձումյանը նշեց, որ ոչինչ չի կարող մեղմել զավակներ կորցրած ծնողների ցավը, և, որ յուրաքանչյուրի պարտքն է՝ գտնվել որդեկորույս ծնողների կողքին և վառ պահել հանուն հայրենիքի անմահացած Հերոսների հիշատակը:
Խորհրդանշական այս օրը Հերոսին շնորհվեցին պատվոգրեր, մեդալ, որոնք նույնպես սրբորեն կպահպանի տիկին Լուսինեն:
Շնորհավոր երկնային ծնունդդ, Հերոս:
Փառք ու խոնարհում:




ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner