15.09.23
ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Այսօր տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա էր ավագանու 17 անդամ: Ավագանու հավանությանն էին ներկայացված մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ: Ավագանու հերթական նիստի օր սահմանվեց սույն թվականի հոկտեմբերի 18-ը: Մանրամասները՝   https://www.youtube.com/watch?v=HODF_i93x0U
|
|
13.09.23
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
|
Հարգելի բնակիչներ, ՀՀ կառավարությունը շարունակում է երեխաների խնամքի այլընտրանքային տարբերակների զարգացման գործընթացը։Ի աջակցություն վերոնշյալի, ՀՕՖ-ի «Երեխաների պաշտպանության կենտրոն»հիմնադրամը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված հուշագրի հիման վրա իրականացնում է ՀՀ-ում երեխաների այլընտրանքային խնամքի համակարգի, մասնավորապես խնամատարության զարգացմանն ուղղված աշխատանքներ։Այս համատեքստում, խնամատար ընտանիքների ներգրավման տեսանկյունից առաջնային կարևորություն ունի խնամատարության երևույթի վերաբերյալ հանրությանիրազեկվածության բարձրացումը:Այդ նպատակով, սույն թվականի սեպտեմբերի 15-ինՄասիս համայնքի առնվազն երկու բնակավայրերում (Մասիս քաղաքում և ևս մեկ ...
Մանրամասն |
|
12.09.23
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԷԻՆ
|
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջերս Վրաստանի Օզուրգետի քաղաքում տեղի ունեցավ ԴՈՒՔԵՆԴՈ կարատեի Միջազգային առաջնություն, որին մասնակցեց նաև Մասիս համայնքի թիմը՝ 31 մարզիկով։Մեր թիմի ներկայացուցիչները հաջողությամբ հանդես եկան, և 30 մարզիկ դարձավ Միջազգային առաջնության հաղթող։Այսօր Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց առաջնության մասնակիցներին, մարզչական կազմին, ծնողների:Մասիս համայնքի ԴՈՒՔԵՆԴՈ կարատեի ֆեդերացիայի նախագահ Ավետիս Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և խոսեց ինչպես առաջնության, այնպես էլ առաջիկա անելիքների մասին:Դ. Համբարձումյանը շնորհավորեց մարզիկներին ու մարզիչներին և կարևորեց այն հանգամանքը, որ համայնքի 700-ից ավել երեխա զբաղվում է այս մարզաձևով՝ ...
Մանրամասն |
|
08.09.23
ՇՈՒՏՈՎ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԿԲԱՑԻ ԴԱՇՏԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
|
Կարևորելով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության հարցը՝ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը մշտական ուշադրության կենտրոնում է պահում ոլորտին վերաբերող ցանկացած հարց, և քայլեր է ձեռնարկում, որ յուրաքանչյուր բնակավայրի երեխա ունենա մանկապարտեզ հաճախելու հնարավորություն։Դաշտավանը Մասիս համայնքի այն բնակավայրերից մեկն է, որտեղ երկար տարիներ մանկապարտեզ չի եղել։Բնակավայրի վարչական ղեկավար Սանասար Խաչատրյանի նախաձեռնությամբ և առաջարկով մանկապարտեզի հարցն ընդգրկվեց 2023թվականին նախատեսվող աշխատանքների շարքում, և ներկայում ընթանում են մանկապարտեզի վերանորոգման, տարածքի բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքին երեկ ծանոթացավ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։Համայնքի ղեկավարը զրուցեց շինարարների ...
Մանրամասն |
|
07.09.23
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ ԵՆ ԴԱՇՏԱՎԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐ
|
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այսօր այցելեց Դաշտավան բնակավայր և տեղում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին:Դ. Համբարձումյանը, համայնքապետի խորհրդական Կ. Օհանյանի, Դաշտավանի վարչական ղեկավար Ս. Խաչատրյանի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ շրջեց նոր ասֆալտապատված փողոցներով, զրուցեց բնակիչների հետ, որոշ հարցերի հետ կապված տրվեցին հանձնարարականներ:Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ նախատեսված է Ապարանի և Գ. Տոնոյան փողոցների, Բաղրամյան 1-ին նրբանցքի ասֆալտապատում/10313քմ, 1768մ երկարություն՝ 151261,37 հազար դրամ/:Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում էլ գյուղում իրականացվել է լուսավորության ցանցի անցկացման, արդիականացման գործընթաց:Սպասեք նոր ...
Մանրամասն |
|
05.09.23
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Այսօր տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստ: Մինչ նիստի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին համայնքի ավագանու անդամ Սայեն Հայրապետյանի հիշատակը: Այնուհետ ներկայացվեցին օրակարգային մի քանի տասնյակ հարցերը, որոնց վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ: Մանրամասները՝ տեսանյութում   https://www.youtube.com/watch?v=PiOjYCf6UBs
|
|
05.09.23
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, և ծառայությանն առնչվող տեղեկատվություն ներկայացնելու նպատակով սույն թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Մասիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում /Կենտրոնական հրապարակ 4, Մասիսի համայնքապետարան, 3-րդ հարկ/ տեղի է ունենալու հանդիպում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց և մինչև 45 տարեկան տղամարդկանց հետ` ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |