Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի N 223-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ․
,,ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆԺԱՄԿԵՏ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 686-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք. Մասիս, Դպրոցականների փողոց, թիվ 3 հասցե, շենքի կադաստրային ծածկագիրը՝ 03-003-0134-0027-001, մակերեսը՝ 1912,4 քմ, նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ մանկապարտեզի շենք՝ անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել «ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 07-ից։