Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի ,,բ,, կետի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և ֆինանսական բաժնի պետի զեկույցը (զեկույցը կցվում է)՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. 2021 թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը 59 857 370.60 դրամ և ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը 458 612 630.20դրամ ուղղել 2021թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի մուտքերին՝ համաձայն կից հավելված 1-ի /հատված 4-ի և 5-ի/:
2. 2021թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի մուտքերը ավելացնել 518 470 000.80 դրամով համաձայն կից հավելված 1-ի /հատված 4-ի և 5-ի/:
3. 2021թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամուտները և ծախսերը վերաբաշխել համաձայն հավելված 2-ի:
4. 2021թ. համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը նվազեցնել 19936.0 հզար դրամով և ծախսերը վերաբաշխել համաձայն հավելված 3-ի: