Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի 2022 թվականի հունվարի 12-ի №02-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովների կողմից անցկացված գույքագրման արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական և շրջանառու միջոցների 2021 թվականի գույքագրման արդյունքները համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել հետագա օգտագործման համար ոչ պիտանի, դուրս գրման ենթակա հիմնական և շրջանառու միջոցների ցանկը համաձայն հավելված 2-ի:
3.Դուրս գրումն իրականացնել սահմանված կարգի համաձայն: