Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Մասիս համայնքի ղեկավար Նորայր Արեգի Հակոբյանի կողմից համայնքի բնակիչներին տրվող երդում.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.
Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:
2. Բնակիչներին տրված երդմամբ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Արեգի Հակոբյանը համարվում է լիազորություններն ստանձնած: