Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1.Թույլատրել համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ներքոնշյալ ոչ բնակելի տարածքները ժամավճարի դիմաց տրամադրել օգտագործման իրավունքով և սահմանել ժամավճար.
ա/ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը՝ մինչև 2 ժամը 25.000 ՀՀ դրամ, 2 ժամից մինչև 5 ժամը 50.000 ՀՀ դրամ
բ/ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոքր դահլիճը՝ 1 ժամը 500 ՀՀ դրամ,
գ/ սպորտային դահլիճները՝ մինչև 2 ժամը 10.000 ՀՀ դրամ, 2 ժամից մինչև 5 ժամը 40.000 ՀՀ դրամ,
դ/ քաղաքապետարանի 3-րդ հարկի դահլիճը՝ մինչև 2 ժամը 15.000 ՀՀ դրամ, 2 ժամից մինչև 5 ժամը 30.000 ՀՀ դրամ:
2.Թույլատրել համայնքի ղեկավարին սոցիալական, բարեգործական նպատակներով իրականացվող միջոցառումների համար ժամավճար չգանձել: