Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,02282 հա /ծածկագրեր՝03-003-0135-0191, 03-003-0891-0003, 03-003-0126-0125, 03-003-0108-0139, 03-003-0138-0361/բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,00178 հա /ծածկագիր՝ 03-003-0131-0197/, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 0,00785 հա /ծածկագիր՝ 03-003-0296-0457/,խառը կառուցապատման 0,2309 հա/ծածկագիր՝ 03-003-0298-0036, 03-003-0099-0161,03-003-0145-0111, 03-003-0298-0037, 03-003-0156-0155 / հողամասերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի չափով: