Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Պետրոս Կիրակոսյանի լիազորված անձ Արտյոմ Մուրադյանի խնդրանքին /մտից մատյանի՝28.08.2019թ. թիվ 957/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 5-րդ փողոց, թիվ 33/21 հասցեում Պետրոս Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,004 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր`03-003-0087-0069/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Պետրոս Կիրակոսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 117600 /հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: