Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ,,Գովազդի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Ա/Ձ Անդրանիկ Ոսկանյանի ներկայացրած դիմումը. որոշում եմ՝
1.Ա/Ձ Անդրանիկ Ոսկանյանին /Մասիս համայնք, գ․ Արգավանդ, Կենտրոնական փողոց թիվ 28/2 հասցեում գտնվող ավտոնորոգման կետում /2 ք.մ./ տալ այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ 2025 թվականի ապրիլից հունիս ամիսների համար:
2.Գանձել 9․000 (ինը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք: