Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Սամվել Ղարախանյանի խնդրանքին /մտից մատյանի՝11.07.2019թ. թիվ 765/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Հանրապետության փողոց թիվ 1/21 հասցեում Սամվել Ղարախանյանին պատկանող արհեստանոց-խանութի զբաղեցրած վարձակալած 0,002 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0131-0035/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Սամվել Ղարախանյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 58800 / հիսունութ հազար ութ հարյուր / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: