Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի և ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին,, N 171-Ն որոշման թիվ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: