Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Իլյիչ Ֆնդիյանի լիազորված անձ Անժելլա Կարապետյանի (մտից մատյանի 12․08․2025թ․ թիվ 8851) դիմումը։
Փաստացի ճշգրտումից պարզվել է, որ Մասիս համայնքի Նորաբաց գյուղի Դպրոցականների փողոց, 2-րդ փակուղի թիվ 14 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 0,16306 հա, որից 0,16 հա հանգուցյալներ Դահար և Խաթուն Ֆնդոյանների սեփականությունն էր։ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26․06․2024 թվականի վճռով Իլյիչ Ջասիմի Ֆնդիյանը ճանաչվել է Դահար Ֆնդոյանի ժառանգ, որն ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները։ Օրինական հողամասին կից օգտագործված 0,00306 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել սեփականության իրավունքով Իլյիչ Ֆնդիյանին։
Հաշվի առնելով , որ անհատական բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և անհատական բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0,16306 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ապա ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով․ որոշում եմ՝
1․ Վերականգնել Մասիս համայնքի Նորաբաց գյուղի Դպրոցականների փողոց, 2-րդ փակուղի թիվ 14 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Իլյիչ Ջասիմի Ֆնդիյանի (ծնված՝ 18․05․1962թ․, անձնագիր՝ 22 23, 681652 տրված՝ 27․12․2023թ․ 520-001-ի կողմից) ) սեփականության իրավունքը բնակելի տան, օժանդակ շինությունների և դրանց սպասարկման համար օրինական 0,16 հա մակերեսով հողամասին կից 0,00306 հա հողամասի նկատմամբ։
2․ Շենք-շինությունների մակերեսը և հողամասի սահմանները ճշտված են որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հողամասի հատակագծով (կցվում է)։
3․ Մասիս համայնքի Նորաբաց գյուղի Դպրոցականների փողոց, 2-րդ փակուղի թիվ 14 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե «ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք գյուղ Նորաբաց Դպրոցականների փողոց, 2-րդ փակուղի թիվ 14 բնակելի տուն»։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։