Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 20-ի 550-Ն որոշման 4-րդ կետի պահանջով և ընդառաջելով Արմեն Օհանյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 23.12.2019թ. թիվ 1563/՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս 3-րդ թաղամաս Հերացու փողոց 26/46-1 հասցեով 0,0113 հա բնակավայրերի խառը կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0298-0728/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Արմեն Օհանյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 332220 / երեք հարյուր երեսուներկու հազար երկու հարյուր քսան / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: